Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 138-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետի 2-րդ սյունակի «11» թիվը փոխարինել «10» թվով, 6-րդ սյունակի «290 000» թիվը փոխարինել «450 000» թվով. 2) որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի 2-րդ սյունակի «11» թիվը փոխարինել «10» թվով, 6-րդ սյունակի «290 000» թիվը փոխարինել «450 000» թվով: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |