Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 175-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2025 թվականի N 175-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. 2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ 21.980.000 (քսանմեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ–գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4727) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -26

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(24.52 Կբ) Հավելված
(14.23 Կբ) Հիմնավորում
(25.12 Կբ) հավելված 175
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner