Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 8/10 ՀԱՍՑԵԻ 99.71 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մանուկ Աշոտի Գորգինյանին և Նարինե Ռուբիկի Մանուչարյանին պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12112025-08-0022 վկայական), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/8 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի դեկտեմբերի 2-ին N 18629 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/10 հասցեի 99.71 (իննսունինն ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացիներ Մանուկ Աշոտի Գորգինյանին և Նարինե Ռուբիկի Մանուչարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/8 հասցեի 99.71 (իննսունինն ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.96 Կբ) հիմնավորում
(1.07 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner