Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑԻ N 10/8 ՀԱՍՑԵԻ 8,21 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՆԱԽԱՄՈՒՏՔԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՎԱԾ 10,77 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի N 10 հասցեի բազմաբնակարան շենքի N 41 հասցեի բնակարանի տակ գտնվող նկուղը տնօրինում է քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանը (հիմք` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր Անի» համատիրության կողմից 2022 թվականի նոյեմբերի 07-ին տրված տեղեկանք): Քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ իր կողմից տնօրինվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի N 10 հասցեի բազմաբնակարան շենքի N 41 հասցեի բնակարանի տակ գտնվող նկուղին հարակից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28032023-08-0039 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի N 10/8 հասցեի 8,21 (ութ ամբողջ քսանմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նախամուտքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 10,77 (տասն ամբողջ յոթանասունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, շինությունը և հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ տրամադրել մրցույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ բաժնի 34.2-րդ, 35-րդ կետերի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանի դիմումը (մուտքագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2026 թվականի փետրվարի 05-ին N 1524 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի N 10/8 հասցեի 8,21 (ութ ամբողջ քսանմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նախամուտքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված 10,77 (տասն ամբողջ յոթանասունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը 10 (տասը) տարի ժամկետով ուղղակի վարձակալության տրամադրել տվյալ շինությունն իրականացրած քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության և հողամասի ուղղակի վարձակալության վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 215400 (երկու հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (պատասխանատու` քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին):

4. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանի միջոցների հաշվին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հայկանուշ Ալեքսանի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.33 Կբ) հիմնավորում
(466.43 Կբ) կից նյութ 1
(5.17 Մբ) կից նյութ 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner