Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊՌՈՇՅԱՆ ԵՎ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԿԱՐՈ ՍԱՍՈՒՆՈՒ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պռոշյան և Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկում Կարո Սասունու արձանի տեղադրման շինարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել շինարարական աշխատանքների ծավալների համադրում, որի արդյունքում տեղի է ունեցել աշխատանքի ծավալների փոփոխում: Հաշվի առնելով աշխատանքները ավարտին հասցնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին կետի 42 –րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով, 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ժ» պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժ/պ Կարեն Մխիթարյանի զեկուցագիրը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 

      1. Գյումրի քաղաքի Պռոշյան և Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկում Կարո Սասունու արձանի տեղադրման շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով հատկացնել 980 000 (ինը հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

      2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/2/7 գործառական դասակարգման (5112) « Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

     3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.02 Կբ) հիմնավորում
(600.40 Կբ) առդիր
(222.77 Կբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner