|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 83-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑ N 36Ա ՀԱՍՑԵԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2296618 վկայական) Մ.Խորենացի փողոց N36ա հասցեի 200,2 (երկու հարյուր ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով կիսակառույցը և դրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.0378 (զրո ամբողջ երեք հարյուր յոթանասունութ տասնհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասը: 2.Հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2024 թվականի մարտի 05-ի գնահատման հաշվետվությունը, սահմանել աճուրդի մեկնարկային գինը՝ 12800000 (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -17 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(8.61 Մբ)
Առդիր |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|