Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի N 117-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 8-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 
1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող Ս.Մուսայելյան փողոցը՝ «Շառլ Ազնավուրի փողոց»:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ ապահովել անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշ» և «Կումայրի» բաժններին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:


Կողմ -23

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.98 Կբ) հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 100

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner