Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Արթուր Խանամիրյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցի 3/8 տան հարևանությամբ բռնկված հրդեհի պատճառով այրվել է խոհանոցը և հյուրասենյակն ամբողջությամբ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի դրույթներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2026 թվականի հունվարի 29-ի տրված` թիվ 173-95/15 տեղեկանքը և հիմք ընդունելով Արթուր Խանամիրյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2026 թվականի հունվարի 29-ին NN 1116 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Արտակարգ իրավիճակի (հրդեհ) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Արթուր Խանամիրյանին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության շինարարական նյութ՝ տան վերանորոգման համար:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Խանամիրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |