Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԳՈՌ ՍՏԵՓԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Գոռ Ստեփանի Ստեփանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ՊԱՍՍԱՏ ՍԻՍԻ 2.0 ԹԻ» (VOLKSWAGEN PASSAT CC 2.0 T) մակնիշի, 36 FM 018 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
         Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Գոռ Ստեփանի Ստեփանյանին, 2019 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ և ՈՒլնեցի փողոցների խաչմերուկում այրվել է, որի արդյունքում մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Գալստյանի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին տրված N44/95/4/140456-26 տեղեկանքը, թվով երկու լուսանկարներ): Տրանսպորտային միջոցը ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով:
         Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Գոռ Ստեփանի Ստեփանյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի, Երկ Գիծ 34 շենք, բնակարան 17 հասցեում, նույնականացման քարտ 019130640, տրված՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին, ոստիկանության 007-ի կողմից, հանրային ծառայությունների համարանիշ 2212850808) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի հունիսի 09-ին N 8340 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

     1.Սահմանել արտոնություն Գոռ Ստեփանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 493.949 (չորս հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի օգոստոս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 77.883 (յոթանասունյոթ հազար ութ հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 27.023 (քսանյոթ հազար քսաներեք) Հայաստանի Հանրապետության ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 302.502 (երեք հարյուր երկու հազար հինգ հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 86.541 (ութսունվեց հազար հինգ հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 380.385 (երեք հարյուր ութսուն հազար երեք հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 113.564 (մեկ հարյուր տասներեք հազար հինգ հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
         2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Ստեփանի Ստեփանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.55 Մբ) Դիմում Գոռ Ստեփանյան
(12.39 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner