Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16-ի «Թվով տասնմեկ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու մասին» N 124-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) հանել հավելվածի 8-րդ տողը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |