Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասի» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի երկրորդ եռամսյակի համար նախատեսված 510 709 000(հինգ հարյուր տաս միլիոն յոթ հարյուր ինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամից 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին` կատարել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: