«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը Գյումրի համայնքում իրականացնում է «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի միջազգային երրորդ փառատոնը: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սաֆարյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի սեպտեմբերի 03-ին N13032 թվագրմամբ )՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում իրականացվող «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի միջազգային երրորդ փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա- տնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Սաֆարյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |