Գյումրի համայնքի ղեկավարին է դիմել «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նախագահ Ժորա Աբգարյանը՝ կազմակերպությանը (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05547574, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Սարգսյան փողոց 2-րդ նրբանցք տուն 17) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 15-ի N 141-Ա որոշում) Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N 20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2026 թվականի անշարժ գույքի հարկի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունն իր աշխատանքային գործունեության ընթացքում չունի ֆինանսական հատկացումներ, գործունեությունը ծավալում է բացառապես կամավոր հիմունքներով, ակտիվորեն զբաղվում է անվտանգային ծրագրերի իրականացման ուղղությամբ, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով կազմակերպության նախագահ Ժորա Աբգարյանի 2026 թվականի փետրվարի 27-ի N 34Ա դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի փետրվարի 27-ին N2757թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն կազմակերպությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի N20 հասցեի 1 (մեկ) հեկտար մակերեսով հողամասի 2026 թվականի անշարժ գույքի հարկի վճարման նկատմամբ, ազատելով ընդամենը անշարժ գույքի հարկի 187.770 (մեկ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության նախագահին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |