Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Այգաբացի 5-րդ շարք № 14/2 հասցեի 151.29 (մեկ հարյուր հիսունմեկ ամբողջ քսանինը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10022014-08-0002 վկայական): Քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12072024-08-0038 վկայական) Այգաբացի 5-րդ շարք № 16 հասցեի 39.15 (երեսունինն ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 23-ին № 9052 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Այգաբացի 5-րդ շարք № 14/2 հասցեի 151.29 (մեկ հարյուր հիսունմեկ ամբողջ քսանինը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Այգաբացի 5-րդ շարք № 16 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 39.15 (երեսունինն ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 6834 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 267551 (երկու հարյուր վաթսունյոթ հազարհինգ հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |