Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 28
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԱԲԱՑԻ 5-ՐԴ ՇԱՐՔ № 16 ՀԱՍՑԵԻ 39.15 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Այգաբացի 5-րդ շարք № 14/2 հասցեի 151.29 (մեկ հարյուր հիսունմեկ ամբողջ քսանինը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10022014-08-0002 վկայական): Քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12072024-08-0038 վկայական) Այգաբացի 5-րդ շարք № 16 հասցեի 39.15 (երեսունինն ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 23-ին № 9052 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Այգաբացի 5-րդ շարք № 14/2 հասցեի 151.29 (մեկ հարյուր հիսունմեկ ամբողջ քսանինը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Այգաբացի 5-րդ շարք № 16 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 39.15 (երեսունինն ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 6834 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 267551 (երկու հարյուր վաթսունյոթ հազարհինգ հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արսեն Հակոբիկի Առաքելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.31 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner