Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 8-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող Ս.Մուսայելյան փողոցը՝ «Շառլ Ազնավուրի փողոց»: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները: 3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ ապահովել անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի: 4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար: 5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշ» և «Կումայրի» բաժններին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Մուշ» և «Կումայրի» անձնագրային բաժանմունքներին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից: |