Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 8-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 
1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող Ս.Մուսայելյան փողոցը՝ «Շառլ Ազնավուրի փողոց»:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ ապահովել անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Մուշ» և «Կումայրի» բաժններին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Մուշ» և «Կումայրի» անձնագրային բաժանմունքներին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(11.98 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner