Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի սեպտեմբերին Զ/1352, Զ/1338, Զ/1355, Զ/1359, Զ/-- թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի՝ ավագանու հինգ անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): 2. Հաստատել Հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ 1) Անանյան Լուսինե - «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցություն, 2) Արամյան Շավարշ - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 3) Ադամյան Սվետլանա-«Մեր քաղաքը» խմբակցություն, 4) Կիրակոսյան Վահե- «Իմ հզոր համայնք» խմբակցություն, 5) Մուրադյան Աննա -«Մայր Հայաստան» խմբակցություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով ստեղծված Հանձնաժողովի անդամներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|