2024 թվականի N_ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԻՏԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՔԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Արցախի Հանրապետության պաշտպանության և 2020 թվականի 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների մասնակից կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանը հուղարկավորված է Գյումրի համայնքի « Շիրակ» զինվորական պանթեոնում: Կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանի գերեզմանի շիրմաքարի և հուշաքարի ձեռք բերման ու դրանց տեղադրման համար կարիք կա գումար հատկացնելու: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և հիմք ընդունելով «Հավերժ հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի մայիսի 02-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ընկերությանը հատկացնել 1 350 000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Արցախի Հանրապետության պաշտպանության և 2020 թվականի 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների մասնակից՝ կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանի գերեզմանի շիրմաքարի և հուշաքարի ձեռք բերման ու դրանց տեղադրման շինարարական աշխատանքների համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/2/7 գործառական դասակարգման (5112) « Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.71 Մբ)
առդիր |
|
(170.64 Կբ)
առդիր |
|
(34.01 Կբ)
զեկուցող |
|
(21.35 Կբ)
հիմնավորում |
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|