Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 10/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԻՏԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԵՏԻՔԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության և 2020 թվականի 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների մասնակից կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանը հուղարկավորված է Գյումրի համայնքի « Շիրակ» զինվորական պանթեոնում: Կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանի գերեզմանի շիրմաքարի և հուշաքարի ձեռք բերման ու դրանց տեղադրման համար կարիք կա գումար հատկացնելու:
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և հիմք ընդունելով «Հավերժ հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի մայիսի 02-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ընկերությանը հատկացնել 1 350 000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Արցախի Հանրապետության պաշտպանության և 2020 թվականի 44-օրյա պատերազմում մարտական գործողությունների մասնակից՝ կապիտան Արամայիս Ավետիքի Ղազարյանի գերեզմանի շիրմաքարի և հուշաքարի ձեռք բերման ու դրանց տեղադրման շինարարական աշխատանքների համար:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 8/2/7 գործառական դասակարգման (5112) « Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ) առդիր
(170.64 Կբ) առդիր
(34.01 Կբ) զեկուցող
(21.35 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner