2025 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով `Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՎԱԶ 21121 մակնիշի 216ՏՕ45 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին` օրենքով սահմանված կարգով կատարել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հաշվապահական ձևակերպումները: 3. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հետ կապված գործընթացի կազմակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(18.92 Կբ)
Նախագիծ |
 |
(101.04 Կբ)
հավելված |
 |
(4.79 Մբ)
Առդիր |
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|