Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
«ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին է դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը՝ «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (հարկ վճարողի հաշվառման համարը՝ 05502958, գրանցման հասցեն՝ քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 201) 2010 թվականի հուլիսի 19-ին անշարժ գույքի վարձակալության պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Գյումրի Շիրակացի փողոց թիվ 201 հասցեում գտնվող շենքի վարձակալության վճարի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ առկա տույժերի և 2022 թվականի մարտի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կազմակերպության տնօրեն Խաչիկ Գալստյանի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 05-ին հասցեագրված թիվ 91 գրությունը (հիմք՝ կազմակերպության թիվ 91 գրությունը):
      Գյումրի համայնքի ավագանին 2022 թվականի մարտի 10-ին ընդունել էր N 37-Ա որոշումը՝ (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 37-Ա որոշումը) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքը անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու վերաբերյալ: Կազմակերպությունը հիմք ընդունելով նշված որոշումը՝ չի կատարել վարձավճարների վճարումները և պատրաստակամություն է հայտնել վճարելու 2022 թվականի մարտի 10-ի դրությամբ առկա գույքի վարձակալության վճարի մայր գումարը, որը կազմում է 1.111.689 (մեկ միլիոն հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, քանի որ սպասարկում է համայնքի շուրջ 14200 (տասնչորս հազար երկու հարյուր) բնակչի և չունի բավարար ֆինանսական միջոցներ կուտակված վարձավճարի վճարման համար:
      Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 37-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի և կազմակերպության տնօրենի գրությունները (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի հոկտեմբերի 06-ին N 17858 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

     1.Սահմանել արտոնություն «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրամադրված գույքի վարձակալության 2026 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ առկա տույժերի 2.192.619 (երկու միլիոն հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ և 2022 թվականի մարտի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների 1.839.726 (մեկ միլիոն ութ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարների վճարումների նկատմամբ:
     2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեն Խաչիկ Գալստյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.40 Կբ) Հիմնավորում
(275.88 Կբ) ՀՀ Շիրակի մարզպետարանի գրությունը
(7.20 Մբ) Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի գրությունը
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner