Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և էներգաարդյունավետության բարձրացման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ, 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 25-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնապահպանական հարկ վճարվող թվով 3 ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից մասհանվող գումարներով «Գյումրի քաղաքում բակային սպորտային վարժասարքերի ձեռքբերում և տեղադրում» բնապահպանական ծրագրին՝ համաձայն հավելվածի։ 2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 575 000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |