Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 5-րդ կետերով, 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով և նկատի ունենալով հայազգի մեծանուն գրողներ՝ Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), Գրիգոր Զոհրապի, Գուրգեն Մահարու, բժիշկ՝ Մխիթար Հերացու, Կաթողիկոսներ՝ Վազգեն Ա-ի, Սահակ Պարթևի, քանդակագործ` Երվանդ Քոչարի, զորավարներ՝ Մխիթար Սպարապետի, Դավիթ Բեկի ավանդը` գրականության, բժշկության, արվեստի, մշակույթի ոլորտում, հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպահման գործում՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ և անվանափոխումներ կատարել համաձայն հավելված NN 1, 2, 3-ի։
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝
1) իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանակոչումների և անվանափոխումնեի հետ այդ թվում նաև անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները,
2) սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչումների և անվանափոխումնեի պետական գրանցում իրականացնելու համար,
3) անվանակոչումների և անվանափոխումնեի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-1», «Գյումրի-2» բաժանմունքներին,
3. հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի,
4. սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |