Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է սակավ հնարավորություններով պատանիների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության և զարգացման գործունեության ծրագիր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) նախագահ Արթուր Նաջարյանի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված՝ 2026 թվականի ապրիլի 27-ին N5954 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Կազմակերպությանը, որպես նվիրատվություն 2026 թվականի համար հատկացնել 2 425 000 (երկու միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` 2026 թվականի` մայիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը՝ յուրաքանչյուր ամիս հատկացնել 485 000 (չորս հարյուր ութսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի անխափան ու շարունակական գործունեություն ծավալելու համար : 2 Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպություն նախագահ Արթուր Նաջարյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |