Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլան փողոցի № 47/5 հասցեի 57.2 (հիսունյոթ ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Սամվել Համլետի Գյունաշյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01122022-08-0014 վկայական): Քաղաքացի Սամվել Համլետի Գյունաշյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17072024-08-0032 վկայական) Ղանդիլյան փողոցի № 31/8 հասցեի 11.15 (տասնմեկ ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Համլետի Գյունաշյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 3-ին № 6217 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Սամվել Համլետի Գյունաշյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի № 47/5 հասցեի 57.2 (հիսունյոթ ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Ղանդիլյան փողոցի № 31/8 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 11.15 (տասնմեկ ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ։ 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 117231 (մեկ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սամվել Համլետի Գյունաշյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |