Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 02.1//06833-2024 գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հուլիսի 26-ին N 12748-2024 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց N 74 հասցեում տեղակայված Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու առաջարկությանը: 2. Սույն որոշման N 1 կետում նշված շենքի նվիրաբերությունը ընդունելուց հետո, որպես պարտավորություն գույքը փոխանցել «Հայաստանում Շվեցարական կազմակերպության Ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությանը Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ բացելու նպատակով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |