Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 359
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԿՐՏԻՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑ N 74 ՀԱՍՑԵԻ ՇԻՐԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 02.1//06833-2024 գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հուլիսի 26-ին N 12748-2024 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց N 74 հասցեում տեղակայված Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու առաջարկությանը:
2. Սույն որոշման N 1 կետում նշված շենքի նվիրաբերությունը ընդունելուց հետո, որպես պարտավորություն գույքը փոխանցել «Հայաստանում Շվեցարական կազմակերպության Ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությանը Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ բացելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.15 Կբ) Հիմնավորում
(112.15 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner