Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԷԼԻՏ ԱՐՄԱՆ ՇԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ N 9 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈԳԱԶԱԼՑՄԱՆ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ԱՆՓՈՓՈԽ ԳԾԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆ ՉԱՓԱԳՐՈՒՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 174․24 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գյումրի քաղաքի Խանջյան փողոց N 9 հասցեի ավտոգազալցման ճնշումային կայանի զբաղեցրած հողամասը աճուրդային կարգով օտարվել է Էլիտ Արման Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով (հիմք` ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16122013-08-0065 վկայական):Ներկայացվել է նոր չափագրություն ըստ որի նախկին վկայականում եղած և ներկա չափագրությունով ներկայացված հողամասի կողմնային չափերը նույնն են, սակայն նախկին վկայականում հողամասի մակերեսը թվաբանական սխալի պատճառով սխալ է հաշվարկվել, որի պատճառով առաջացել է 174.24(մեկ հարյուր յոթանասունչորս ամբողջ քսանչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերոսով տարբերություն ։ Էլիտ Արման Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արտյոմ Զարգարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ Խանջյան փողոց № 9 հասցեի նշված ավտոգազալցման ճնշումային կայանի տարածքում թվաբանական սխալի պատճառով առաջացած ավել օգտագործվող 174.24(մեկ հարյուր յոթանասունչորս ամբողջ քսանչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը իրեն օտարելու խնդրանքով : Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով, 72 հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով չափագրողի որակավորում ունեցող անձի կողմից տրամադրված ճշգրտված չափագրությունը և եզրակացությունը, հաշվի առնելով Էլիտ Արման Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արտյոմ Զարգարյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի դեկտեմբերի 19-ին N 19850 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1.Էլիտ Արման Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Խանջյան փողոց N 9 հասցեի ավտոգազալցման ճնշումային կայանի հողամասում նախկին չափագրության մեջ տեղ գտած թվաբանական սխալի պատճառով առաջացած 174.24(մեկ հարյուր յոթանասունչորս ամբողջ քսանչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը օտարել ուղղակի վաճառքի միջոցով :

2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, որը հողամասի օտարման պահին կազմում է 4442(չորս հազար չորս հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1.0 քառակուսի մետր քառակուսի մետրի դիմաց, ընդհամենը՝ 773974(յոթ հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։

3.Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր (պատասխանատու քաղաքաշինության և հողօգտագործման բաժին):

4.Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը կատարել Էլիտ Արման Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արտյոմ Զարգարյանի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.69 Կբ) հիմնավորում
(19.99 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner