Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով «Բի Էս Թի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված գույքերի շուկայական արժեքների ամփոփագիրը ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն օտարել աճուրդով և սահմանել աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |