Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երկաթգծի թաղամաս N 62/4 հասցեի 161,59 (մեկ հարյուր վաթսունմեկ ամբողջ հիսունիննը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ համաձայն էլեկտրոնային կադաստրային քարտեզի, հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամաս: Նշված հողամասը վերագրանցելու նպատակով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 124-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Գյումրի քաղաքի Երկաթգծի թաղամաս N 62/4 հասցեի 161,59 (մեկ հարյուր վաթսունմեկ ամբողջ հիսունիննը հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագծին, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |