Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 38/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՍԱՄՎԵԼ ԽԱՉԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սամվել Խաչիկի Ավետիսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԻՍՈՒԶՈՒ ՌՕԴԵՕ 3.2» (ISUZU RODEO 3.2) մակնիշի, 17OS 802 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2021թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Խաչիկի Ավետիսյանին, 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ նոյեմբերի 09-ի հրետակոծության հետևանքով վնասվել է, որի պատճառով պիտանի չի եղել հետագա շահագործման համար և մնացել է Բերձոր քաղաքում (հիմք՝ Բերձոր համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից 2024 թվականի ապրիլի 19-ին տրված N 6 տեղեկանքը) և ենթակա է հաշվառումից հանման խոտանման միջոցով: 2019 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմել է 152.310(մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր տասը)Հայաստանի Հանրապետության դրամ, որը Սամվել Խաչիկի Ավետիսյանի կողմից վճարվել է 2024 թվականի հունիսի 11 –ին:
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սամվել Խաչիկի Ավետիսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Աբովյան փողոց 2բ տուն հասցեում, անձնագիր՝ AU0212403, տրված՝ 2021թվականի մարտի 26-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 3601770032) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի մայիսի 06-ին N7929թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Սամվել Խաչիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի հունիսի 26-ի դրությամբ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 239.130 (երկու հարյուր երեսունինը հազար մեկ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2021 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 203.876(երկու հարյուր երեք հազար ութ հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 35.254 (երեսունհինգ հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Խաչիկի Ավետիսյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(672.28 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner