Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի № 21 հասցեի 311.23 (երեք հարյուր տասնմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը և սպասարկման օբյեկտը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Վահրամ Ալեքսանի Թադևոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24102023-08-0038 վկայական): Քաղաքացի Վահրամ Ալեքսանի Թադևոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08052024-08-0030 վկայական) Տիգրանյան փողոցի № 17/5 հասցեի 11.44 (տասնմեկ ամբողջ քառասունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վահրամ Ալեքսանի Թադևոսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 26-ին № 3855 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Վահրամ Ալեքսանի Թադևոսյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի № 21 հասցեի 311.23 (երեք հարյուր տասնմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Տիգրանյան փողոցի № 17/5 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 11.44 (տասնմեկ ամբողջ քառասունչորս հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես բակ: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 6834 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 78180 (յոթանասունութ հազար մեկ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վահրամ Ալեքսանի Թադևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |