|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2025 թվականի N 154-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 69-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 101-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(55.00 Կբ)
Հիմնավորում |
 |
(2.80 Մբ)
Կից նյութ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|