Այսօր: Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 37/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԱՐՄԷԿՈՏԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐՄԷԿՈՏԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2024 թվականի հունիսի 05-ին կայացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը և հաշվի առնելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհանեսյանի և ընկերության տնօրեն Միխաիլ Բադինի գրությունները (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մարտի 03-ին N 4311 և ապրիլի 22-ի N 7218 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն ընկերությանը Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և ընկերության տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.32 Կբ) հիմնավորում
(1.63 Մբ) կից նյութ
(87.85 Կբ) գրություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner