|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 72-Ա |
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 106 ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով սոցիալապես անապահով թվով 106 (մեկ հարյուր վեց) քաղաքացիների՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Թվով 106 (մեկ հարյուր վեց) անձանց որպես դրամական օգնություն հատկացնել 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ- գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -21 ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(33.45 Կբ)
Հավելված |
 |
(33.58 Կբ)
Հավելված 72 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|