2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՇԵՆՔԻ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐՁԱՆԻ ՈՒ ԿԱՄԱՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքը և Ազնավուրի հրապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը ու կամարը կարիք ունեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման և գեղարվեստական լուսավորության ապահովման: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Մարտին Սարուխանյանի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի օգոստոսի 02-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքի և Ազնավուրի հրապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար հատկացնել 10 000 000( տաս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/4/1 գործառական դասակարգման (5129) «Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 9 082 800 (ինը միլիոն ութսուներկու հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ և 1/5/1 գործառական դասակարգման (5134) «Նախագծահետազոտական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 917 200( ինը հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(4.83 Մբ)
Առդիր |
|
(16.02 Կբ)
Հիմնավորում |
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|