Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 5 (հինգ) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին նվիրատվություն հատկացնելու մասին» N 118-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման 1-ին կետում «1 928 250 (մեկ միլիոն ինը հարյուր քսանութ հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ» թիվը և բառերը փոխարինել «2 727 450 (երկու միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ» թվով և բառերով, 2) հավելվածի «ընդամենը» տողի «1 928 250» թիվը փոխարինել «2 727 450» թվով: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |