Սերգեյ Մարատի Գրիգորյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ Ե 320» (MERCEDES-BENZ E 320) մակնիշի, 35 ZO 624 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2020 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Սերգեյ Մարատի Գրիգորյանին, 2020 թվականի սեպտեմբերի 20-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի, ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ դատական գործ N ԱՐԱԴ/0004/01/22, թվով հինգ լուսանկարներ): Սերգեյ Մարատի Գրիգորյանը պարտավորվել է վճարել մայր գումարները, որը կազմում է ընդամենը 476.524 (չորս հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սերգեյ Մարատի Գրիգորյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Օդանավակայան փողոց 3-րդ թաղամաս 10/4 տուն հասցեում, սոցիալական ապահովության քարտ 3712890540) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026 թվականի օգոստոսի 27-ին N 15530 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Սերգեյ Մարատի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2020 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի տույժի ընդամենը 140.300 (մեկ հարյուր քառասուն հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից տույժը 2020 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 20.608 (քսան հազար վեց հարյուր ութ)Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 119.692 (մեկ հարյուր տասնինը հազար վեց հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Մարատի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |