Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Գյումրի համայնքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 291 334 200 (երկու միլիարդ երկու հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որից համայնքի ներդրման մասնաբաժինը կազմում է 1 260 233 810 (մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |