Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 178-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․ 1) որոշման հավելվածի «Հողամասի համար վճարվելիք գումարի չափը» սյունակի 1-ին տողում «374225» թիվը փոխարինել «1007759» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |