Ղեկավարվելով (Տեղական ինքնակառավարման մասին) օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, նկատի ունենալով, որ օտարվող հողամասերը չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի կողմից նվիրատրված հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման ու սպասարկման համար զբաղեցված համայնքապատկան հողերը օտարել ուղղակի վաճառքի միջոցով՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |