Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015 թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգերի՝ 2024 թվականի հունիսի 05-ին ժամը 15:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկման (այսուհետ՝ քննարկում) 1-ին փուլը:
Քննարկման թեման՝
- ՀՀ Շիրակիմարզի Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցում:
Նախաձեռնող և զեկուցող՝
- «ԱրմԷկոՏեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Միխաիլ Բադին:
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել նախաձեռնողին սույն ծանուցման հրապարակման պահից սկսած 20 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Սույն ծանուցմանը կցվում է ծրագիրը:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել նաև ստորև
Տեսաձայնագրությունը