|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 80-Ա |
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի, 3-րդ ենթակետով, 3-րդ կետով և հիմք ընդունելով «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Խաչատուր Բալասանյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի մայիսի 17-ին N 9279 թվագրությամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին 2024 թվականի ընթացքում սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Խաչատուր Բալասանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -17 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ | Դեմ -10 ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Ձեռնպահ -2 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.22 Մբ)
Առդիր |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|