|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2025 թվականի N 144-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԾԱՌԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ,ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ, ՆՈՐ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՈՒ ՀԻՆ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառը վնասված է և կարիք կա վերանորոգման, ինչպես նաև կարիք կա հին զարդարանքների վերանորոգման և նոր զարդարանքների ձեռք բերման: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Չադրյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2025 թվականի հոկտեմբերի 30-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Հատկացնել 24 000 000 (քսանչորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման,հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 000 000(տասնութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը նոր դեկորների և լույսերի ձեռքբերման, ձևավորման և տեղադրման համար, 4 000 000 (չորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը Գյումրի համայնքին պատկանող հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից 18 000 000 (տասունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 6 000 000 (վեց միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -8 ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(26.38 Կբ)
առդիր |
 |
(22.91 Կբ)
հիմնավորում-նախագիծ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|