|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 5-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 3 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և երեք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2026հունվարի22-ին N894, հունվարի30-ին N1203 և N1199 թվագրություններով).Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանինորոշում է. 1.Կազմակերպություններին ընթացիկ վերանորոգման, գույքի ձեռքբերման և բեմական տարազների համար նյութեր ձեռք բերելու նպատակով, որպեսընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հատկացնել 1 886 200 (մեկ միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/1/1 և 8/2/3 գործառական (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -29 ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՆԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱԼՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵԳԶԱԴՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԻԶԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵԴԻԳԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄՈՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(26.23 Կբ)
Նախագիծ |
 |
(92.78 Կբ)
Զեկուցագիր |
 |
(121.68 Կբ)
Զեկուցագիր |
 |
(57.68 Կբ)
Գրություն |
 |
(489.42 Կբ)
Գրություն |
 |
(394.52 Կբ)
Գրություն |
 |
(17.48 Կբ)
հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|