|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 141-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ ՓՈՂՈՑ N 36/1 ՀԱՍՑԵԻ 0.1063 ՀԱ ԵՎ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ ՓՈՂՈՑ N 36/4 ՀԱՍՑԵԻ 0.00068 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ ենթակետի «ա» պարբերությունով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 28-ի N 01/17/02034-2024գրությունը, Շիրակի մարզպետի 2024 թվականի մայիսի 06-ի N 01/17/04196-2024 գրությունը, և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ N36/1 հասցեի 0.1063 (զրո ամբողջ մեկ հազար վաթսուներեք տասնհազարերորդական) հեկտար և Խրիմյան Հայրիկ N36/4 հասցեի 0.00068 (զրո ամբողջ վաթսունութ հարյուրհազարերորդական) հեկտար մակերեսներով հողամասերի` բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը (Գյումրի քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԶՈՅԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.39 Կբ)
հիմնավորում |
|
(109.49 Կբ)
գրություն |
|
(500.05 Կբ)
գրություն |
|
(1.54 Մբ)
կից նյութ |
|
(3.77 Մբ)
Հավելված 141.1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|