Քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մանուկ Աշոտի Գորգինյանին և Նարինե Ռուբիկի Մանուչարյանին պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12112025-08-0022 վկայական), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/8 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի դեկտեմբերի 2-ին N 18629 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/10 հասցեի 99.71 (իննսունինն ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացիներ Մանուկ Աշոտի Գորգինյանին և Նարինե Ռուբիկի Մանուչարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի № 8/8 հասցեի 99.71 (իննսունինն ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մանուկ Աշոտի Գորգինյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: