Վահան Հենրիկի Համբարձումյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ Ե 320» (MERCEDES-BENZ E 320) մակնիշի, 36 OC 594 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Վահան Հենրիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում և ներկայումս գտնվելու վայրը անհայտ է (հիմք՝ Վահան Հենրիկի Համբարձումյանի կողմից լիազորված անձ Մկրտիչ Հենիկի Համբարձումյանի կողմից 2026 թվականի փետրվարի 24-ին տրված հայտարարությունը՝ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի անհայտ լինելու վերաբերյալ, լիազորագիր՝ տրված երկու հազար քսանվեց թվականի փետրվարի տասներեքին «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Ռիտա Սամվելի Նարոյանի կողմից, գրանցված գրանցամատյանում թիվ 781), ուստի այն ենթակա է հաշվառումից հանման: Վահան Հենրիկի Համբարձումյանը վճարել է մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վահան Հենրիկի Համբարձումյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի տնակ 117/092 հասցեում, անձնագիր N AX0348655, տրված՝ 2024 թվականի հուլիսի 09-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 1203980272) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի փետրվարի 10-ին N1729 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Վահան Հենրիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 508.146 (հինգ հարյուր ութ հազար հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 17.593 (տասնյոթ հազար հինգ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 20.467 (քսան հազար չորս հարյուր վաթսունյոթ)ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 370.651 (երեք հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 99.435 (իննսունինը հազար չորս հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 388.244 (երեք հարյուր ութսունութ հազար երկու հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 119.902 (մեկ հարյուր տասնինը հազար ինը հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Հենրիկի Համբարձումյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: