2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. 2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ 21.980.000 (քսանմեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ–գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4727) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։